Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արայիկ Հարությունյան. Թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող մարդն է

Արայիկ Հարությունյան. Թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող մարդն է
01.05.2020 | 12:58

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսմեկյան շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի ՛ հայրենակիցներ
Հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը:
Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման և աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության գործընթացը՝ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն:
Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ ընդունեք ջերմ շնորհավորանքներս»:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ